Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը Հայաստանում հասել է 43-ի

Մանրամասներ

Մարտի 9-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ` Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 43-ի։

Նրանցից 17-ը հոսպիտալացված է, 15-ը չի հոսպիտալացվել, 11-ը՝ դուրս է գրվել:

Ըստ Առողջապահության նախարարության՝ հիվանդների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, 2-ինը՝ ծանր: 43 վարակվածից 40-ը պատվաստված չէ, 3-ը պատվաստված է մեկ դեղաչափով: