Վրաստանում ցուցարարները կառավարությանը մեկ ժամ են տվել. իրավիճակը լարված է. VIDEO

Մանրամասներ

Վրաստանում ցուցարարները շրջապատել են խորհրդարանի շենքը՝ փորձելով արգելափակել «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագծի ընդունումը։

Ընդունված օրինագիծը հետ կանչելու վերջնաժամկետը ժամը 22:00-ն էր, որից հետո «Ստրատեգիա Աղմաշենեբելիի» առաջնորդ Գիորգի Վաշաձեն ցուցարարներին խնդրեց քվեարկել ձեռքը վերև պարզելով, եթե նրանք կողմ են խորհրդարանը շրջափակման մեջ դնելուն: Սա ծափահարությունների արժանացավ։

Վերջնագրի ժամկետի ավարտից հետո ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարան։ Նրանք սկսել են կոտրել շենքի ապակիները և փորձել կոտրել բակ տանող դարպասը։ Ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել։