ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը չի բացառել, որ Բախմուտը կանցնի Ռուսաստանի վերահսկողության տակ

Մանրամասներ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը խոստովանել է, որ Բախմուտը (Արտյոմովսկ) առաջիկա օրերին կարող է հայտնվել Ռուսաստանի վերահսկողության տակ։ Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, նա կրկին հորդորել է խուսափել ՌԴ-ի հնարավորությունների թերագնահատումից։

«Վերջին շաբաթների և ամիսների ընթացքում մենք Արտյոմովսկի շրջակայքում և ներսում կատաղի մարտերի ականատեսն ենք եղել … Չենք կարող բացառել, որ Արտյոմովսկն առաջիկա օրերին կընկնի: Բայց կարևոր է նշել՝ դա պարտադիր չէ, որ շրջադարձային կետ լինի պատերազմի մեջ, սակայն այն շեշտում է, որ մենք չպետք է թերագնահատենք Ռուսաստանին և պետք է շարունակենք աջակցել Ուկրաինային», - ասել է նա Ստոկհոլմում ԵՄ երկրների պաշտպանության նախարարների հետ հանդիպումից առաջ։

Բախմուտը գտնվում է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության՝ Կիևի կողմից վերահսկվող հատվածում՝ Գորլովկա քաղաքից հյուսիս, և հանդիսանում է կարևոր տրանսպորտային հանգույց Դոնբասում ուկրաինական զորքերին անհրաժեշտ մատակարարումներն իրականացնելու համար: