Միջազգային մի քանի ուժեր ու առանձին երկրներ կան, որ ցանկության դեպքում կարող են Ադրբեջանին սսկեցնել. Սերժ Սարգսյան

Մանրամասներ

Ես երբեք ռուսամոլ չեմ եղել ու չեմ լինելու. ես համարել եմ ու համարում եմ, որ այո, ՌԴ-ն մեր լավագույն դաշնակիցն է, որովհետեւ այլընտրանք չկա: Այս մասին այսօր՝ մարտի 7-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Նրանք, որոնք ուզում են գալ մեր տարածաշրջան, ի՞նչ են մեզ առաջարկում, իսկ ովքեր այդ գաղափարն առաջ են տանում, պայմանավորվածություն ունե՞ն, ՆԱՏՕ-ն գալու է այստեղ ռազմաբազա դնի՞,  եվրոպական որեւէ երկիր Ղարաբաղում կոնտինգենտ է ունենալո՞ւ:

Ես երբեք հակաեվրոպա էլ չեմ եղել: Այսինքն իմ կշտամբանքը վերաբերում է ոչ թե ՆԱՏՕ-ին կամ ԵՄ-ին, այլ այն ավանտյուրիստներին, որոնք ինչ-ինչ հանգմանքներից ելնելով փորձում են այստեղ ամեն ինչը պղտորել, իսկ պղտորելը լավ բանի չի կարող բերել»,-ասաց նա:

Սերժ Սարգսյանն անդրադաձավ նաեւ նրան, որ Հայաստանը դիվանագիտական քայլերով կարող է ինչ-որ կերպ զսպել Ադրբեջանին. «Հայաստանի որեւէ հայտարարություն Բաքվին չի կարող զսպել: Միջազգային մի քանի ուժեր կան, նույնիսկ առանձին երկրներ, որոնք ցանկության դեպքում կարող են Ադրբեջանին սսկեցնել»,-ասաց նա: