Ռուս-ադրբեջանական կամպանիան, որ ծավալվել է, ուզում է հայաթափել Արցախը. Գագիկ Մելքոնյան

Մանրամասներ

Նախ, պետք է հասկանան՝ Ադրբեջանն ինչ է ուզում մեզնից, հասկացել ենք, որ Ադրբեջանն ուզում է Արցախը հայաթափի՝ աչքի տակ ունենալով Նախիջեւանի փորձը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:

Նրա խոսքով, որոշ ռուս վերլուծաբաններ հայտարարում են, որ Արցխը ադրբեջանական տարածք է եւ այն հայերը, որոնք չեն ուզում այնտեղ ապրել, կարող են գնալ Հայաստանում ապրել կամ որեւէ՝ այլ տեղ. «Դա ռուս վերլուծաբանների կեղտոտ մտածելակերպն է: Ռուս-ադրբեջանական կամպանիան, որ ծավալվել է, ուզում է հայաթափել նաեւ Արցախը: Իրենք պահանջեցին, որ Ռուբեն Վարդանյանը դուրս գա, դուրս եկավ: Իրենք աշխարհին ասացին՝ տեսեք, Վարդանյանը դուրս եկավ եւ մենք սկսեցինք բանակցությունները, որոնք անցան ռուսական խաղաղապահների միջնորդությամբ: Ադրբեջանը ինտեգրման խնդիրն էր արդեն բարձրացրել, իրենք հայտարարեցին, որ այդ հարցն են քննարկել: ԻրենքԱրցախը հայաթափելու գործն են կատարում, որին օգնում է նաեւ Ռուսաստանը: Ռուսաստանին Արցախը պետք է առանց հայերի: Ադրբեջանին էլ է պետք առանց հայերի: Դրա համար մենք պետք է կարողանանք Արցախի հայությանը հորդորենք, նաեւ պահանջենք, որ իրենք Արցախից դուրս չգանք, նաեւ պետք է օգնենք նրանց: Նաեւ Հայաստանում ապրող արցախցիներին պետք է կոչ անենք, որ գնան բնակվեն Արցախում: Նաեւ գումարներ հատկացնենք նրանց, որոնք կվերադառնան Արցախ: Մենք էլ կկանգնենք իրենց կողքը»,-հայտարարեց Մելքոնյանը:

Նա չբացառեց, որ Արցախում նոր ռազմական գործողություններ ծավալվեն. «Երբ ռուս խաղաղապահները մտան Արցախ, էն գլխից սկսվեցին Խնածախի դեպքերը, երբ մեր տղաների գերեվարեցին ՌԴ զորքերի ներկայությամբ, Փառուխի դեպքերը եւ մնացած դեպքերը, երբ ռուսների ներկայությամբ տարածքներ են վերցրել ադրբեջանցիները: