Իրանը ձայնի արագությունն 8 անգամ գերազանցող բալիստիկ հրթիռ է ստեղծել

Մանրամասներ

Իրանի Զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաքերին հայտարարել է, որ երկիրը արտադրել է առաջադեմ բալիստիկ հրթիռ, որը կարող է հարվածել ծովում շարժվող թիրախներին, գրում է Tasnim գործակալությունը:

Բաքերին նշել է, որ Իրանը ձեռք է բերել բավականաչափ տեխնիկական գիտելիքներ՝ բալիստիկ հրթիռներ արտադրելու համար, որոնք կարող են խոցել շարժվող ռազմածովային օբյեկտներ:

Հրթիռը հաջողությամբ փորձարկվել է և գտնվում է զանգվածային արտադրության փուլում, հավելել է նա՝ նշելով, որ Իրանն այժմ աշխարհի երեք երկրների թվում է, որոնք ունեն այդ հրթիռների արտադրության տեխնոլոգիա:

Գեներալը նաև ասել է, որ նոր հրթիռը Իրանի շուրջ գտնվող ջրային տարածքներում ավելի քան 1000 կիլոմետր շառավղով անվտանգություն կապահովի։

Բալիստիկ հրթիռը, որն ունի 1500 կիլոմետր հեռահարություն, կարող է դիպուկ ճշգրտությամբ խոցել շարժվող թիրախները, պարզաբանել է հրամանատարը՝ ասելով, որ թշնամական ավիակիրներն ու ռազմանավերն այլևս անվտանգ չեն լինի Իրանի ափերից 1500 կիլոմետր հեռավորության վրա։ 

Fars գործակալությունը հավելում է, որ գերձայնային բալիստիկ հրթիռը կարող է թռչել ձայնի արագությունից 8 անգամ ավելի արագ: