Եվրամիությունը կոչ է անում «մանրակրկիտ հետաքննել մարտի 5-ի միջադեպը»

Մանրամասներ

Եվրամիությունն անդրադարձել է մարտի 5-ին Արցախում Բաքվի ստորաբաժանումների հարձակումը և կոչ արել հետաքննել միջադեպի հանգամանքները, հայտնում է Սպուտնիկը։

ԵՄ արտաքին ծառայության մեկնաբանության մեջ ասվում է, որ Բրյուսելը ցավում է շփման գծի երկայնքով բռնության բռնկման համար, որը հանգեցրել է առնվազն հինգ մարդու մահվան։

«Մարդկային կյանքեր խլած այս միջադեպի հանգամանքները պետք է մանրակրկիտ հետաքննվեն: Մենք բոլոր շահագրգիռ կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել՝ կանխելու հետագա գործողությունները, որոնք կարող են ավելի խաթարել տարածաշրջանային կայունությունը և վտանգել խաղաղ գործընթացը», ասվում է ուղերձում։