Ռուսական բանակը երկրի երեսից ջնջել է ուկրաինական Մարինկա քաղաքը. հրապարակվել են սարսափելի լուսանկարներ

Մանրամասներ

Ռուսական բանակը երկրի երեսից ջնջել է ուկրաինական Մարինկա քաղաքը Դոնեցկի շրջանում։ Բնակավայրը գրավելու երկար ու անհաջող փորձերից հետո ռուսները հրթիռներով ու հրետանու միջոցով այրել ու հողին են հավասարացրել այն, փոխանցում է Լրագիրը։

Համացանցում հայտնվել են Մարինկայի սարսափելի լուսանկարները։ Քաղաքից միայն ավերակներ են մնացել։

Մարինկան ուկրաինական միակ քաղաքը չէ․ ռուսական բանակը բազմաթիվ բնակավայրեր է հողին հավասարեցրել։ Ընդ որում, հենց Ուկրաինայի արեւելքում, որտեղ ապրում է հիմնականում ռուսախոս բնակչություն, որին իբր «ցեղասպանությունից փրկելու» համար Պուտինը նախաձեռնել է այս պատերազմը։ Մարինկան ռուսական բանակի ցեղասպան գործողությունների հերթական դրվագն է։

Միեւնույն ժամանակ, այս մարտավարությունը «աշխարհի երկրորդ բանակի»՝ ռազմի դաշտում խնդիրները լուծելու անկարողության դրսեւորումն է։ Ուկրաինայում փլուզվեց ռուսական բանակի շուրջ խնամքով հյուսված առասպելը։

աա