ԱՄՆ-ն Հայաստանը ներառել է ռուսական պատժամիջոցները շրջանցելու համար օգտագործվող երկրների ցանկում

Մանրամասներ

ԱՄՆ Ֆինանսների, Արդարադատության և Առևտրի նախարարությունները համատեղ հայտարարություն-կոչ են հղել ամերիկյան բիզնեսին և նրա միջազգային գործընկերներին, որում զգուշացրել են հակառուսական պատժամիջոցները շրջանցելու հետևանքների մասին։ Խոսքը վ այն ձեռնարկությունների մասին է, որոնք չեն պահպանում Ռուսաստանի դեմ ընդունված սահմանափակումները։

Այդ ընկերությունները տարբեր մեթոդներ են կիրառում պատժամիջոցները շրջանցելու համար, մասնավորապես, նրանք աշխատում են այլ ընկերությունների անունից և առևտուր են անում երրորդ երկրների հետ՝ ապրանքները Ռուսաստանի Դաշնությունում վերավաճառելու նպատակով, ասվում է հայտարարության մեջ։ Նման երկրներից, որոնք կարող են օգտագործվել պատժամիջոցները շրջանցելու համար, ԱՄՆ-ն առանձնացրել է Չինաստանը, Հայաստանը, Թուրքիան և Ուզբեկստանը։

«Ձեռնարկությունները պետք է գործեն բացառապես իրականացվող հսկողության համաձայն, հակառակ դեպքում նրանք և նրանց բիզնես գործընկերները կարող են ենթարկվել վարչական և կարգավորող գործողությունների կամ քրեական հետաքննության»,- ասվում է փաստաթղթում։