Սաուդյան Արաբիան 168 տոննա հումանիտար օգնություն է ուղարկել Ուկրաինային

Մանրամասներ

Սաուդյան Արաբիան հումանիտար օգնությամբ երկու ինքնաթիռ է ուղարկել Ուկրաինա։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է սաուդյան Saudi Press Agency-ն։

168 տոննա բեռով ինքնաթիռները ժամանել են ուկրաինական սահմանին մոտ Լեհաստանի օդանավակայան։

Հումանիտար բեռի մեջ մտնում են ապաստանելու համար նախատեսված նյութեր, էլեկտրական գեներատորներ, դեղամիջոցներ, որոնք լեհական սահմանով կփոխանցվեն Ուկրաինային։

Սաուդյան Արաբիան նախորդ շաբաթ ստորագրել էր 400 մլն ԱՄՆ դոլարի համաձայնագիր և փոխըմբռնման հուշագիր, որով նախատեսվում էր հումանիտար օգնության հավելյալ փաթեթ ուղարկել Ուկրաինա։