ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել Է Թեհրան

Մանրամասներ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին այսօր ժամանել է Իրանի մայրաքաղաք։Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:

Ինքնաթիռը վայրէջք է կատարել Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանում։ Գրոսիին դիմավորել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ծրագրում է հանդիպել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ՝ քննարկելու Իրանի միջուկային գործարքի շուրջ «երկխոսության վերսկսման» հարցը: