Ռուսաստանի տարածքում ուկրաինացի դիվերսանտների խումբը պատանդ է վերցրել 6 մարդու. Նոր մանրամասներ

Մանրամասներ

ՌԴ Բրյանսկի շրջանում մի խումբ դիվերսանտներ մտել են սահմանամերձ գյուղ ու պատանդներ վերցրել։

Հարեւան գյուղում բախումներ են տեղի ունենում, գրում է RBC-ն

Բրյանսկի շրջանի Լյուբեչանե գյուղում, որը գտնվում է Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանի մոտ, խանութում մի քանի մարդ պատանդ են վերցվել, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայությունները։

ՏԱՍՍ-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Լյուբեչանիում ուկրաինացի դիվերսանտների խումբը պատանդ է վերցրել 6 մարդու։

Ավելի վաղ շրջանի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը հայտնել էր, որ Ուկրաինայից դիվերսիոն-հետախուզական խումբ է մտել գյուղ, մեկ գյուղացի մահացել է, մեկ երեխա վիրավորվել է։ Նա նաև հայտնել է Սուշանի գյուղում անօդաչու թռչող սարքի հարձակման և Լոմակովկա գյուղի գնդակոծման մասին։