Դատախազությանը տրվել է համայնքային շահերի արդյունավետ պաշտպանության լիազորություն

Մանրամասներ

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Դատախազության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի արդյունքում «համայնքի շահ»-ը ներառվեց «պետական շահ»-ի մեջ՝ Դատախազությանը թույլ տալով ապահովել համայնքային շահերի առավել արդյունավետ պաշտպանություն:

Օրենսդրական այս բարեփոխման արդյունքում Դատախազությունը լիազորված կլինի համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցել դատարան, այդ թվում՝ վիճարկել համայնքների ղեկավարների այն ապօրինի հրամաններն ու որոշումները, որոնց արդյունքում օտարվել են համայնքային սեփականություն հանդիսացող զբոսայգիները, պուրակները, մանկապարտեզներն ու այլ անշարժ գույքերը՝ դրանք վերադարձնելով համայնքին: