Սպասվում է տաք և բավարար տեղումներով մարտ

Մանրամասներ

Մարտին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր 4-5 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմային մոտ։

Մեզ սպասում է տաք և բավարար տեղումներով մարտ։

Այդ մասին Ֆեյսբուքում գրել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: