Հունաստանում 2 գնացք է բախվել. կա 100-ից ավելի զոհ և վիրավոր․ Ֆոտո

Մանրամասներ

Հունական Լարիսա քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել երկու՝ բեռնատար և մարդատար գնացքի ճակատ-ճակատի բախում։ Երևանի ժամանակով ժամը 09:15-ի դրությամբ հայտնի է 32 զոհի, 85 վիրավորի մասին, հայտնում է gazeta.ru-ն։ 

Փրկարարները դեպքի վայրից տարհանել են 270 ուղևորի, որոնք բժիշկների օգնության կարիք չեն ունեցել։ Նրանց ավտոբուսներով ուղարկել են Սալոնիկ։

Ականատեսները հայտնել են, որ բախումն այնքան ուժգին է եղել, որ մի քանի վագոններ անմիջապես հրդեհվել են, ամեն ինչ պատվել է ծխով։