Ֆրանսիան կոնսուլտացիաների համար հետ է կանչում Իտալիայում իր դեսպանին

Վերջին միջամտությունը եւս մեկ սադրանք Է, եւ այն անթույլատրելի Է

Ֆրանսիան որոշում Է ընդունել կոնսուլտացիաների համար հետ կանչել Իտալիայում իր դեսպանին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 7-ին հայտնել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ հղում անելով երկրի արտաքին գործերի նախարարությանը:

«Վերջին միջամտությունը եւս մեկ սադրանք Է, եւ այն անթույլատրելի Է»,-գործակալությունը մեջբերել Է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցչի խոսքը:

Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը «անթույլատրելի սադրանք» Է համարել Իտալիայի փոխվարչապետ եւ տնտեսական զարգացման, աշխատանքի եւ սոցիալական քաղաքականության նախարար Լուիջի դի Մայոյի հանդիպումը «դեղին բաճկոնավորներ» ֆրանսիական շարժման ներկայացուցչիների հետ: Նախարարությունում նաեւ կոչ ան արել դի Մայոյին՝ «հետեւել այն բանին, որ նրա բազմաթիվ միջամտությունները վնաս չհասցնեն» երկկողմ հարաբերություններին, քանի որ «դա բխում Է թե՛ Ֆրանսիայի, թե՛ Իտալիայի շահերից», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: