Իսպանիայի արտգործնախարարը բացառել է Ուկրաինա ՆԱՏՕ-ի զինվորականներ ուղարկելու հնարավորությունը

Մանրամասներ

Արևմտյան երկրները չեն ծրագրում իրենց զինվորականներին ուղարկել Ուկրաինա՝ հակամարտությանը մասնակցելու համար։ Նման հայտարարություն է արել Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:

«Ոչ մի սցենարով չի ծրագրվում ո՛չ Իսպանիայի կառավարության կողմից, ո՛չ ԵՄ-ի կողմից, ո՛չ էլ ՆԱՏՕ-ի կողմից իսպանացի, եվրոպացի կամ ՆԱՏՕ-ի (երկրների) զինվորների ներկայությունն Ուկրաինայում, և դա պետք է առավելագույն չափով պարզ լինի», - ասել է թագավորության ԱԳՆ ղեկավարը EFE գործակալությանը տված հարցազրույցում:

Ալբարեսը նաև պնդել է, որ Կիևին տրամադրվող ամբողջ ռազմական օգնությունը «պաշտպանական է»։ «Մենք բոլորս միասնական ենք՝ աջակցելու Ուկրաինային այնքան, որքան անհրաժեշտ է», - ասել է Ալբարեսը։