Իրանում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Մանրամասներ

Չորեքշաբթի՝ փետրվարի 22-ին, Իրանում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է շուրջ 352 հազար բնակչություն ունեցող Բանդար Աբբաս քաղաքից 117 կմ հյուսիս-արևմուտք: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։

Երկրաշարժի հետևանքով ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։

Հիշեցնենք, որ փետրվարի 21-ի առավոտյան 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել Իրանի հարավում: