Դատարանը քննում է Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը․ ուղիղ միացում դատարանի բակից

Ուղիղ միացում | LIVE

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է  Յուրի Խաչատուրովի որդու՝  Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ միջնորդությունը։

Նշենք, որ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, Խաչատուրովը ձերբակալվել է։ 

Խաչատուրովի առնչվող քրեական վարույթն առնչվում է պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելուն (փողերի լվացում)։

Նույն օրը մեղադրանք է ներկայացվել Գ.Խ.-ին. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածով սահմանված հիմքով, այն է՝ ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար։