Թուրքիայում նոր երկրաշարժի սկսվելու պահի տեսանյութը

Մանրամասները՝ տեսանյութում

Մարդիկ հայտնվել են փետրվարի 20-ի նոր երկրաշարժերից հետո փլուզված տների փլատակների տակ։ Այս մասին NTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի Հաթայ նահանգի ղեկավար Լյութֆյու Սավաշը։

Ավելի վաղ Թուրքիայի Արտակարգ իրավիճակների վարչությունը հայտնել էր երկրի հարավ-արեւելքում երկու ուժգին երկրաշարժի մասին՝ 17 րոպե տարբերությամբ։ Առաջինը՝ 6,4 մագնիտուդով, տեղի է ունեցել Հաթայ նահանգի Դեֆնե շրջանում, երկրորդը՝ 5,8 մագնիտուդով, նույն նահանգի Սամանդաղ շրջանում։

Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաեւ Եգիպտոսում, Իսրայելում, Կիպրոսում, Լիբանանում, Սիրիայում։

Տեսանյութում Թուրքիայում այսօրվա երկրաշարժի սկսվելու պահն է։