Պետք է ստիպենք, որ ժողովրդի թիկունքի հետևում որևէ փաստաթուղթ չստորագրվի. Վանեցյան

Մանրամասներ

«Օրեր առաջ Հայաստանը հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի իր տարբերակն է ներկայացրել Ադրբեջանին ու պատրաստ է ստորագրել այն: Արդյո՞ք մենք գիտենք՝ ինչ է գրված պայմանագրում, ի՞նչ գին ենք վճարելու՝ պայմանագրի ստորագրման դիմաց»,- Ղարաբաղյան շարժման 35-ամյակին նվիրված համաժողովի ժամանակ ասել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

«Մենք պետք է ստիպենք, որպեսզի ժողովրդի թիկունքի հետևում որևէ փաստաթուղթ չստորագրվի. թող հրապարակեն, տեսնենք՝ ինչի մասին է խոսքը»,- հավելել է Վանեցյանը: