Դա կլինի նրա վերջը. Լեհաստանի նախագահը սպառնացել է Լուկաշենկոյին

Մանրամասներ

Ալեքսանդր Լուկաշենկոն պետք է հասկանա, որ Բելառուսի ներքաշվելն ուկրաինական հակամարտությանն իր համար կնշանակի «վերջ», քանի որ բելառուս ժողովուրդը, գրեթե ամբողջությամբ, իր դեմ դուրս կգա։ Այս մասին ուկրաինական «1 + 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։ Այս մասին գրում է eadaily.com-ը:

«Նախևառաջ, դա մահ կնշանակի բազմաթիվ բելառուսների համար, որոնք չունեն մարտական փորձ և հանկարծ, վատ զինված, կբախվեն ուկրաինացիների հետ, որոնք երկար տարիներ կռվում են և ունեն մեծ վճռականություն՝ պաշտպանելու իրենց հայրենիքը։ Երկրորդ՝ բելառուսները պատերազմող ազգ չեն և չեն ցանկանում կռվել։ Լուկաշենկոն քաջ գիտակցում է, որ դա իր համար կնշանակի վերջ, քանի որ ժողովուրդը, իմ կարծիքով, գործնականում ամբողջ ուժով իր դեմ դուրս կգա»,- ասել է Դուդան։

Նրա կարծիքով՝ Լուկաշենկոն իր հայտարարություններով առ այն, թե Լեհաստանը հավակնում է Բելառուսի և Ուկրաինայի տարածքին, փորձում է վեճ գցել ժողովուրդներին միջև։

«Այս ամենը ռուսական քարոզչությունն է, որի հետ մենք գործ ունենք արդեն մի քանի տարի։ Լեհաստանը երբեք որևէ պահանջ չի ներկայացրել որևէ մեկի դեմ։ Մենք ցանկանում ենք ապրել խաղաղության և հանգստության մեջ»,- եզրափակել է Լեհաստանի նախագահը։

Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մեկնարկից հետո Լուկաշենկոն բազմիցս հայտարարել է, որ Մինսկը մտադիր չէ մասնակցել ռազմական գործողություններին։