Մենք որոշակի մտահոգություններ ունենք ՀԱՊԿ-ի հետ կապված և մտահոգությունները դեռ առկա են. Փաշինյան

Մանրամասներ

Մենք որոշակի մտահոգություններ ունենք ՀԱՊԿ-ի հետ կապված: Այս մասին նախօրեին Մյունխենում տեղի ունեցած անելային քննարկման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով վարողի այն դիտարկումը, որ ինքը մի քաննի անգամ բարձրաձայնել է, որ ՀԱՊԿ-ը արդյունավետ չէ եւ Հայաստանը կարող է լքել այն:

«Գիտեք, մենք որոշակի մտահոգություններ ունենք ՀԱՊԿ-ի հետ կապված, և այդ մտահոգությունները հանրային են եղել: Մենք այդ հարցերը բարձրացրել ենք մեր գործընկերների մոտ, փաստացիորեն հանրայնացրել ենք, և մտահոգությունները դեռ առկա են: Աշխատում ենք այդ հարցերին, մտահոգություններին լուծումներ գտնելու ուղղությամբ»,- ասել է նա: