Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 40 000-ը

Մանրամասներ

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 40 642-ի, հայտարարել է ներքին գործերի նախարարությանը կից աղետների եւ արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության (AFAD) ղեկավար Յունուս Սեզերը, հայտնում է Hyurriet-ը։

Նրա խոսքով՝ վաղը երեկոյան որոնողափրկարարական աշխատանքները հիմնականում կդադարեցվեն։

Հաթայի ողջ տարածքում կենտրոնացած են մեծ թվով ուժեր, այնտեղ աշխատում է մոտ 13 000 որոնողափրկարարական անձնակազմ։

Տարհանվել է 430 000 մարդ։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արեւելքում 7,8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել։ Սիրիայում եւս մի քանի հազար մարդ տարերային աղետի զոհ է դարձել։