ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը ուշադիր հետեւում է Չինաստանի եւ Ռուսաստանի միջեւ առավել սերտ փոխգործակցությանը, հաղորդում է Reuters-ը։
«Մենք ուշադիր հետեւում ենք Չինաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների ընդլայնմանն ու ամրապնդմանը»,-ասել է նա։
Նա նշել է, որ ՆԱՏՕ-ում հետեւում են, որ Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ զորավարժություններ են անցկացնում, ինչպես նաեւ համատեղ իրականացնում են ռազմածովային եւ օդային պարեկություն:
0Comments