Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են

Մանրամասներ

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 17-ին, կազմել է 392.89 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.63 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 417.96 դրամ (նվազել է 3.30 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 468.99 դրամ (նվազել է 5.32 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 5.27 դրամ (աճել է 0.01 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 388-392 դրամով, վաճառվում է 395-400 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 409-413 դրամով, վաճառվում է 423-430 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.59-5.17 դրամով, վաճառվում է 5.33-5.50 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 392-393 դրամով, վաճառվում՝ 396 դրամով:

Եվրոն գնվում է 417-418 դրամով, վաճառվում է 424-425 դրամով:

Ռուբլին գնվում է 5.10 դրամով, վաճառվում է 5.25 դրամով: