Պատմության մեջ երբևէ վիճակախաղով ամենամեծ՝ 2.04 մլրդ դոլար ջեքփոթը շահած անձի ինքնությունը բացահայտվել է

Մանրամասներ

Պատմության մեջ երբևէ վիճակախաղով ամենամեծ ջեքփոթը շահած անձի ինքնությունը բացահայտվել է: Կալիֆոռնիայի բնակիչ Էդվին Կաստրոն խոստովանել է, որ շոկի մեջ է և հիացած, գրում է The Guardian-ը:

Նա Powerball վիճակախաղով ռեկորդային 2.04 մլրդ դոլար շահած տոմսը գնել է նոյեմբերի ութին: Կաստրոն իր հաջողակ տոմսը գնել է Ալտադենայում գտնվող Joe’s Service Center-ից՝ Փասադենայից մոտ հինգ մղոն հյուսիս: Խանութի սեփականատեր Ջո Չահայեդը շահած տոմսը վաճառելու համար ստացել է 1 մլն դոլար բոնուսային մրցանակ:

Տղամարդը պատմել է, որ հրաժարվել է ամբողջական գումարը 29 տարվա ընթացքում մասառմաս ստանալու տարբերակից՝ փոխարենն ընտրելով անմիջապես 997,6 մլն դոլար ստանալու տարբերակը:

Այնուհանդերձ, նա հրաժարվել է մամուլի ասուլիս տալ ու ներկայանալ հանրությանը: Սակայն վիճակախաղի կանոնների համաձայն՝ շահողների անունները պետք է հրապարակվեն, ուստի Powerball-ի ղեկավարությունը հրապարակել է նրա անունը՝ կարդալով Կաստրոյի անունից հայտարարությունը: