Եսենինի ուրվականը շրջում է թանգարանում և հյուրանոցում․ Վիդեո

Մանրամասները՝ տեսանյութում

Ուրվականը Մոսկվայի Եսենինի թանգարանում.

Մոսկվայի Եսենինի թանգարանում պատմել են, որ հաստատության տարածքում մոտ մեկ ամիս է, ինչ ուրվական է ապրում։ Այս մասին հաղորդում է «Moscow speaking» ռադիոկայանը։

Թանգարանի խոսնակ Լյուբով Կուրյանովան խոստովանել է, որ անվտանգության աշխատակիցը չի պատմել այս պատմության մասին, քանի որ կարծում էր, որ իրեն կշփոթեն խելագարի հետ։

«Սա իրական պատմություն է: Մենք երկար ժամանակ լռեցինք, և հիմա որոշեցինք դա հրապարակել: Երբ անվտանգության աշխատակիցն առաջին անգամ նկատել է ուրվականին, որոշել է լռել, որ մարդիկ այլ կերպ չընկալեն: Բայց հետո, երբ տարաբնույթ թակոցներ են լսվել, նա պատմել է, որ ուրվական է տեսել, որից հետո ամեն ինչ պարզ դարձավ»,- պարզաբանել է Կուրյանովան։

Նշվում է, որ Սերգեյ Եսենինի ուրվականի մասին պատմությունները սկսել են հայտնվել նրա մահից հետո՝ 1925 թվականին։ Նախկինում նրան իբր նկատել են Սանկտ Պետերբուրգի Angleterre հյուրանոցի սենյակներում՝ հենց այնտեղ էլ բանաստեղծն ինքնասպան է եղել։