Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա աղջիկը հայտնաբերվել է

Մանրամասներ

Փետրվարի 12-ին հաղորդվել էր 2008թ. ծնված Նանար Մուրադյանի անհետ կորելու մասին:

Ոստիկանության Կոտայքի և Եղեգնաձորի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 13-ին, ժամը 20.20-ին, Նանար Մուրադյանը հայտնաբերվել է Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի տներից մեկում:

Նա ներկայացվել է ոստիկանության Կոտայքի բաժին, ապա՝ Աբովյանի քննչական բաժին։