ՆԱՏՕ-ի կայքերը հաքերային հարձակման են ենթարկվել

Մանրամասներ

ՆԱՏՕ-ի առցանց ռեսուրսները ենթարկվել են հաքերային հարձակման։

Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչը «DPA»-ին հաստատել է, որ իր կիբեր փորձագետները զբաղվում են միջադեպի հետաքննությամբ:

Ավելի վաղ Twitter-ում տեղեկություն էր հայտնվել, որ ռուսամետ կիբերգրոհայինները թիրախավորել են ՆԱՏՕ-ի հատուկ գործողությունների ուժերի շտաբի (NSHQ) կայքը, որից հետո այն որոշ ժամանակ անհասանելի է եղել:

Հարձակման մեջ մեղադրվել է ռուսական «killnet» հաքերային խումբը։