Ջորկաեֆը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի պատգամավորին Լաչինի միջանցք այցելելու և Արցախին աջակցելու համար

Մանրամասներ

Ֆրանսիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս, Դեսինի փոխքաղաքապետ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խորհրդական Դենիս Ջորկաեֆը Թվիթթերի իր միկրոբլոգում կիսվել է ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամիի լուսանկարով և գրել.

Շնորհակալություն, Բելամի՛, Լաչինի միջանցքի մուտքի մոտ գալու և տեսնելու համար, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն Ադրբեջանն է փակում՝ այդպիսով 120.000 հայերին զրկելով ամեն ինչից։ Շնորհակալություն, Ֆրանսուա-Խավիե, անսասան աջակցության համար»: