Մեսսին ու Մբապեն բաց կթողնեն Մոնակոյի դեմ խաղը

Մանրամասներ

ՊՍԺ-ն սոցցանցերում հրապարակել է ֆրանսիական Լիգա 1-ի 23-րդ տուրի հանդիպման հայտացուցակը, որից բացակայում են հարձակվողներ Կիլիան Մբապեն ու Լիոնել Մեսսին, ովքեր ավելի վաղ վնասվածք էին ստացել, հայտնում է ArmSport.am-ը։

Այս մրցաշրջանում 35-ամյա Մեսսին 25 խաղում դարձել է 15 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։ 24-ամյա Մբապեն 26 խաղում դարձել է 25 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Մոնակո-ՊՍԺ հանդիպումը կկայանա վաղը՝ փետրվարի 11-ին։ Սկիզբը՝ Երևանի  ժամանակով 20:00-ին:

Փետրվարի 14-ին ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումը կանցկացնի Մյունխենի «Բավարիայի», իսկ փետրվարի 19-ին «Լիլի» հետ։ Գերմանական ակումբի հետ պատասխան հանդիպումը կկայանա մարտի 8-ին։