Որ վաղը Սյունիքի վրա հարձակում լինի, ի՞նչ է ասելու

Մանրամասները՝ տեսանյութում

Իշխանական պատգամավորի հայտարարությունը հանցավոր միտք է, վաղը որ Սյունիքի վրա հարձակվեն ասելու է` 200 հազարը կարևոր չէ, 2.8 միլիոնն է կարևոր, հետո Վայոց Ձորի դեպքում ի՞նչ է ասելու։

Այս մասին Tert.am-ի «Հարցազրույց Բեթղեհեմ Արաբյանի հետ» հաղորդման շրջանականում ասաց «Ապրելու երկիր»  կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը, անդրադառնալով ՔՊ֊ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի այն հայտարարությանը, թե առաջնահերթությունը սխալ են դնում անընդհատ խոսելով Արցախի 120000 բնակչության մասին, Հայաստանում էլ 3մլն բնակիչ է ապրում։

«Նման միտք հնչեցնելը նշանակում է, որ այդ մարդիկ ադեկվատ չեն Հայաստանում ստեղծված իրավիճակին։ Դա ամոթ է»,֊ասաց Թանդիլյանը։

Մանրամասները` տեսանյութում․