էդքանն եք կարում, էդքանն են ձեզ տալիս. Լավ խաղայիք, լավ դերեր կստանայիք. Մի հատ էլ դերասաններն են սկսում շոուից բողոքել․ Արթուր Դանիելյան

Մանրամասներ

Փաշինյանի օրոք ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի օգնական Պողոս Պողոսյանը 25 մլն դրամով գնել է մի հողատարածք, որը հետագայում 420 մլն դրամով վաճառել է նախկինում «Պատիվ Ունեցող», բայց դրանից «կաշկանդվող», իսկ հիմա պարզապես պատգամավոր` Իշխան Զաքարյանին: Նույն «հանցանքի» համար էսօր նախկին Ծռիստ ու Նիկոլական Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկեցին: Ու դե «Հայաստանականները» սկսեցին բողոքել, որ սա շոու է` իշխանության հանցավոր անփութությունը քողարկելու համար:

Ես ուզում եմ հասկանալ` ո՞վ ա «Հայաստան» դաշինքին խոստացել, որ էս երկրում մենակ իրենք կարան շոու անեն: Ժողովրդին հանեն, քայլացնեն, պարացնեն ու երգացնեն, վերջում էլ ասեն, որ «կրել են»` արանքում Փաշինյանին վերակենդանացնելով:

Ո՞րն ա էս մարդկանց իրական բողոքը` որ իրանց հացը ձեռքներից խլու՞մ են, թե՞ որ շոուի մեջ էլ առաջին պլանի դեր չեն տալիս, զուտ պոդտանցովկի համար են օգտագործում: է էդքանն եք կարում, էդքանն են ձեզ տալիս: Լավ խաղայիք, լավ դերեր կստանայիք:

Էս «Թալանչի vs Դավաճան» ներկայացումն առանց այդ էլ դիտարժանությունը կորցրել ա, մի հատ էլ դերասաններն են սկսում շոուից բողոքել:

Արթուր Դանիելյան