Պատերազմն Ուկրաինայում մինչև տարեվերջ կավարտվի. Կադիրով

Մանրամասներ

Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը կավարտվի մինչև տարեվերջ, հայտարարել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը՝ Չեչնիայի ազգային քաղաքականության, արտաքին հարաբերությունների, մամուլի և տեղեկատվության նախարար Ահմեդ Դուդաևին տված հարցազրույցում, որը հրապարակվել է վերջինիս թելեգրամյան ալիքում։

«Մինչև տարեվերջ հատուկ գործողությունը կավարտվի: Եվրոպական երկրները կճանաչեն իրենց գործողությունների սխալը, Արևմուտքը կծնկի, և ինչպես միշտ, եվրոպական երկրները պետք է համագործակցեն բոլոր ոլորտներում Ռուսաստանի Դաշնության հետ:

Այլ կերպ չպետք է լինի ու չի լինի»,- ասել է Կադիրովը: