ՆԱՏՕ-ն Ռուսաստանի եւ Էստոնիայի սահմանին Leopard 2 տանկերով զորավարժություններ է անցկացրել

Մանրամասներ

ՆԱՏՕ-ի անդամ երկրների բանակները Ռուսաստանի եւ Էստոնիայի սահմանից 100 մղոն (160 կմ) հեռավորության վրա Leopard 2 տանկերով զորավարժություններ են անցկացրել, հաղորդում է CNN հեռուստաալիքը:

Զորավարժություններին մասնակցել են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Դանիայի եւ Էստոնիայի բանակները։ Ինչպես նշել է Աֆղանստանի վետերան եւ դանիական զորակազմի հրամանատար մայոր Ռասմուս Յենսենը, զորավարժությունները, որոնց միացել են նաեւ Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողները, կոչված են ձմռան պայմաններում մարտական գործողությունների նախապատրաստելու Leopard 2 տանկերի նոր անձնակազմները: 

Փետրվարի 7-ին Գերմանիայում մեկնարկել է ուկրաինացի տանկիստների վերապատրաստումը Leopard 2 տանկերով: «Դա կլինի ուսուցում, որի ընթացքում նրանք կստանան ամենաանհրաժեշտ հմտությունները»,-ասել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։