Թուրքիայի ափերի մոտ 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Մանրամասներ

Թուրքիայի Հաթայ նահանգի ափերի մոտ՝ Միջերկրական ծովում, 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման գրասենյակը (AFAD), գրում է Անադոլու գործակալությունը:

Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 02:29-ին Յայլադագա շրջանից 50.7 կմ հեռավորության վրա, որը գտնվում է Թուրքիայի հետ Սիրիայի սահմանին՝ Միջերկրական ծովի ափերի մոտ։

Երկրաշարժի օջախը գտնվել է 44,17 կմ խորության վրա։

Հիշեցնենք, որ Թուրքիայի հարավում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2921-ի: Երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում յոթնօրյա համազգային սուգ է հայտարարել։

Ըստ AFAD-ի՝ Թուրքիայի հարավ-արևելքում նախօրեին ավելի քան յոթ մագնիտուդով երկու երկրաշարժ է տեղի ունեցել (տեղական ժամանակով ժամը 04:17-ին՝ 7.7 բալ և 13:24-ին՝ 7.6 բալ)։

Թուրքիայի իշխանությունները կոչ են արել բնակչությանը չվերադառնալ իրենց տները՝ հետցնցումների վախի պատճառով։