Թուրքիայում մինչև փետրվարի 12-ը համազգային սուգ է հայտարարվել

Մանրամասներ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը յոթնօրյա սուգ է հայտարարել երկրաշարժի կապակցությամբ, որը խլել է երկրի ավելի քան 1600 քաղաքացիների կյանք։

«Համազգային յոթնօրյա սուգ է հայտարարվել։ Մինչև փետրվարի 12-ի մայրամուտը թուրքական դրոշը կծածանվի ամբողջ երկրում և արտասահմանյան առաքելություններում»,- գրել է Էրդողանը իր թելեգրամյան ալիքում։