Հայաստանը պատրաստ է օգնություն տրամադրել․ Փաշինյանը ցավակցել է Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի առնչությամբ

Մանրամասներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել Թվիթերում՝ ցավակցելով Սիրիայում և Թուրքիայում ավերիչ երկրաշարժերից զոհվածների ու տուժածների ընտանիքներին և առաջարկել Հայաստանի օգնությունը։

«Վշտացած եմ Թուրքիայում և Սիրիայում ավերիչ երկրաշարժի առնչությամբ, որն այդքան շատ մարդկային կյանքեր է խլել։ Մեր խորին ցավակցություններն ենք հղում զոհերի ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում։ Հայաստանը պատրաստ է օգնություն տրամադրել»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Փաշինյանը։

Հիշեցնենք՝ այսօր հզոր երկրաշարժեր են տեղի ունեցել Թուրքիայում ու Սիրիայում։ Թուրքիայում զոհերի թիվը հասել է 284-ի, վիրավորվել է 2383-ը։ Սիրիայում երկրաշարժի զոհ է դարձել 237 մարդ, վիրավորվել է 639-ը։