Ուկրաինան Ռուսաստանին չի հարվածի ԱՄՆ-ի նոր հրթիռներով. Ուկրաինայի ՊՆ ղեկավար

Մանրամասներ

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին ասել է, որ երկրի զինված ուժերը չեն հարվածի Ռուսաստանի տարածքին ԱՄՆ-ի կողմից մատակարարվող ավելի մեծ հեռահարության նոր հրթիռներով։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

«Մենք միշտ պաշտոնապես հայտարարում ենք մեր գործընկերներին, որ չենք օգտագործի օտարերկրյա գործընկերների կողմից մատակարարված զենքերը ռուսական տարածքին հարվածելու համար։ Մենք կրակում ենք միայն ռուսական ստորաբաժանումների ուղղությամբ՝ Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածքում»,- ասել է նախարարը։

Ուրբաթ Միացյալ Նահանգները հաստատել է, որ նոր հրթիռը, որը կկրկնապատկի Ուկրաինայի հարվածների հեռահարությունը, ներառվել է 2,175 միլիարդ դոլար արժողությամբ ԱՄՆ ռազմական օգնության փաթեթում: