Չինաստանն իր ծայրաստիճան դժգոհությունն է հայտնել ԱՄՆ-ում իր օդապարիկի խոցման պատճառով

Մանրամասներ

Չինաստանի ԱԳՆ-ն իր ծայրաստիճան դժգոհությունն է հայտնել ԱՄՆ-ում իր օդապարիկի (աերոստատ) խոցման պատճառով:

Չինաստանը Վաշինգտոնի գործողություններն անվանել է «չափից դուրս գերարձագանք», որը խախտում է միջազգային պրակտիկան:

ԱԳՆ-ն հայտնել է, որ օդապարիկը անհրաժեշտ է եղել քաղաքացիական նպատակների համար և պատահաբար թռել է ԱՄՆ։