««3 միլիոնին հանուն 150 հազարի չզոհելու» խայտառակ միտքը ական է. մի օր պայթելու է». Կարպիս Փաշոյան

Մանրամասներ
կ

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այս իշխանության ամենասարսափելի մեղքը եղբայրասպանության քարոզն է։ «3 միլիոնին հանուն 150 հազարի չզոհելու» խայտառակ միտքն իրականում ական է ինչ-որ մի օր պայթելու հեռանկարով։

Ղարաբաղցին իր կորուստների մեջ մեղադրելու է երևանցուն, իսկ վերջինս էլ Հայաստանի ծանր դրությունը պայմանավորելու է ղարաբաղյան «բեռով»։

Ի՞նչ է սա, եթե ոչ եղբայրասպանություն, խորը անդունդ, որը տարանջատում է նույն ժողովրդի երկու հատվածներին։ Վստահաբար ինչ-որ մի օր դա փոխակերպվելու է գործողության և Երևանի կոնտրոնում «Բարդուղիմեոսյան գիշերը» ավելի քան իրական է թվում»։

Կարպիս Փաշոյան