«Հիմա ժամանակը չէ». ԱՄՆ պետդեպը քննադատել է Վրաստանին

Մանրամասներ

ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև թռիչքների վերսկսմամբ պատժամիջոցների սպառնալիքի տակ են հայտնվելու այն ընկերությունները, որոնք Վրաստանի օդանավակայաններում սպասարկում են ռուսական ընկերություններին:

«Ամբողջ արևմտյան հանրությունը հեռացել է այդ դաժան ռեժիմից. այժմ ժամանակը չէ ակտիվացնել փոխգործակցությունը Ռուսաստանի հետ»,-հայտարարել է պետդեպը՝ «Ամերիկայի ձայն»- ին տված մեկնաբանության մեջ: