Ռուսաստանը Ուկրաինայում կորցրել է մոտ 200 հազար զինծառայող

Մանրամասներ

Պատերազմի 11 ամիսների ընթացքում Ռուսաստանը Ուկրաինայում կորցրել է մոտ 200 հազար զինծառայող. խոսքը զոհվածների և վիրավորների մասին է, հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով ամերիկացի և արևմտյան պաշտոնյաներին:

«Ընդամենը 11 ամսվա ընթացքում այդ կորուստները 8 անգամ գերազանցում են Աֆղանստանում պատերազմի երկու տասնամյակների ընթացքում ամերիկյան կորուստները»,- ասվում է հոդվածում։

Նշվում է, որ ռուսական բանակը հատկապես մեծ կորուստներ է կրել Բախմուտի և Սոլեդարի համար մղվող մարտերում: