Ո՞վ է Կաչաչատ Բունդին. Նա ՀՀ նախագահի դեմ հայց է ներկայացրել

Մանրամասներ

Թաիլանդի քաղաքացի Կաչաչատ Բունդին ՀՀ Վարչական դատարան հայց է ներկայացրել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի դեմ` խնդրելով պարտավորեցնել, որ նա իրեն ՀՀ քաղաքացիություն շնորհի: Վարչական դատարանը հայցը վարույթ է ընդունել։

Պարզվում է՝ Կաչաչատ Բունդին Հայաստանում է արդեն 5 տարի, հիմնադրել է Thai take away ռեստորանը, աշխատատեղեր է ստեղծել, անգամ բարեգործություն արել:

Նա նաեւ «Գլաձոր» համալսարանում ասպիրանտ է:

Սակայն ՀՀ ԱԱԾ-ն բացասական կարծիք է տվել, վարչապետը Վահագն Խաչատուրյանին առաջարկել է նրան քաղաքացիություն չշնորհել, ինչն էլ թաիլանդցին վիճարկում է դատարանում: