Սփյուռքում ցույցեր տեղի են ունենում, Սփյուռքն ակտիվանում է, թեեւ դա մեր ցանկացած ակտիվությունը չի. Սինանյան

Մանրամասներ

Սփյուռքում ցույցեր տեղի են ունենում, Սփյուռքն ակտիվանում է: Այս մասին այսօր՝ փետրվարի 2-ին, կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

«Իհարկե, դա մեր ցանկացած ակտիվությունը չի եւ դա էլ կախված է նրա հետ, որ մենք ուզում են Լաչինի միջանցքը րոպե առաջ բացվի, սակայն արդյունքի դեռ չենք հասել:

Միջազգային բանակցությունների վերաբերյալ ճիշտ կլինի հարցնեք մեր ԱԳՆ-ին, դա մեր գործառույթների մեջ չի մտնում: Իհարկե, մենք մեր միջազգային գործընկերների հետ աշխատում ենք, բայց Սփյուռքի մասով»,-ասաց նա: