Դիմակավորված անձինք բերման են ենթարկել Պատրոն Դավիթին

Մանրամասներ

Մի քանի ժամ առաջ, դիմակավորված օպերատիվ աշխատողները ներխուժել են Պատրոն Դավիթի՝ զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանի տուն և նրան բերման ենթարկել: Լուրը հայտնում է Հրապարակը:

Այս պահին, Դավիթ Գալստյանն ու իր փաստաբանը գտնվում են Ազգային անվտանգության ծառայությունում:

Թե ինչ գործով են նրան հրավիրել, առայժմ չի հաջողվել պարզել: Սակայն, ըստ ամենայնի, սա նոր գործ է, կապ չունի այն դատավարության հետ, որն ընթանում է արդեն ամիսներ շարունակ, և որտեղ Դավիթ Գալստյանն ուներ մեղադրյալի կարգավիճակ՝ Դավիթ Տոնոյանի և մյուսների հետ: