Երևանում ավտոբուսների համար նախատեսվում են առանձնացված գծեր. դիտարկվում են Մյասնիկյան և Գայի պողոտաները

Մանրամասներ

Խորհրդակցության ընթացքում զեկուցվել է, որ տրանսպորտային  համակարգի բարեփոխումների շրջանակում Երևանում ավտոբուսների համար նախատեսվում են առանձնացված գծեր, որպես նախագծի մեկնարկ դիտարկվում են Մյասնիկյան և Գայի պողոտաները: 

Նշվել է նաև, որ  նոր ավտոբուսներով հասարակական տրանսպորտի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով կանգառների սահմանները կմեծացվեն, և այդ կերպ հնարավոր կլինի նաև խուսափել խցանումներից: Հանձնարարվել է սկսել կանգառների գույքագրման գործընթացը: