Պետք է դոլարային մտածողությունից հրաժարվենք. Գևորգ Պապոյան

Մանրամասները՝ տեսանյութում

Այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվում էր «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հետևյալը.

Բանկերը և վարկային կազմակերպությունները սպառողական փոխառություններն ու վարկերը, բնակարանային հիփոթեքային կրեդիտները տրամադրում են միայն ՀՀ դրամով, ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց բնակարանային հիփոթեքային կրեդիտները կարող են տրամադրվել նաև արտարժույթով:

ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը նշեց. «Հայաստանում մտածողությունը շատ հաճախ դոլարային է, շատ բաների գներ՝ մեքենա, տուն, հող, առաջին բանը, որ մարդիկ գինը ֆիքսում են, դա դոլարն է, ինչն այդքան էլ ճիշտ չէ. մենք պետք է այդ մտածողությունից հրաժարվենք»: