Էրդողանը հայտարարել է նոր նախագահական ժամկետի համար առաջադրվելու իր իրավունքի մասին

Մանրամասներ

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը երկրի հարավային Դենիզլի նահանգում հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ իրավական տեսանկյունից ինքը նախագահական նոր ժամկետի համար առաջադրվելու իրավունք ունի, հայտնում է TRT-ն։

Թուրքիայի նախագահը այդ կերպ պատասխանել է ընդդիմադիր քաղաքական գործիչների հայտարարություններին այն մասին, թե ինքը երրորդ ժամկետի համար առաջադրվելու իրավունք չունի այն բանից հետո, երբ Թուրքիան 2018-ին կառավարման խորհրդարանական ձեւից անցում է կատարել նախագահականին:

«Թուրքիան 2018 թվականի ընտրություններում կառավարման նոր համակարգ է ընտրել։ Ժամանակաչափը (նախագահական ժամկետների) զրոյացվել է։ 2018 թվականին ընտրված նախագահը կառավարման նոր համակարգի առաջին նախագահն է»,- ասել է նա։